Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը: