ՀՀ–ն Հունաստանի հետ կպայքարի մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների դեմ

ՀՀ–ն Հունաստանի հետ կպայքարի մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների դեմ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում հավանություն տվեց Հունաստանի հետ մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին համաձայնագրին։

«Համաձայնագիրը նպաստում է երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Համաձայնագրի շրջանակում կիրականացվեն նաև մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: