CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. ՏԿԵ նախարարի տեղակալ

CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. ՏԿԵ նախարարի տեղակալ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները: