Լեհաստանը ձմռան համար գազ է պահեստավորել

Լեհաստանը ձմռան համար գազ է պահեստավորել

Լեհաստանն ավարտել է ջեռուցման սեզոնին պատրաստվելու աշխատանքները՝ լիովին ապահովելով ստորգետնյա գազապահեստարանները։ Այս մասին Polsat հեռուստաալիքին ասել է երկրի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։

«Այս սեզոնի համար մենք ապահովված ենք։ Մենք արդեն 100 տոկոսով գազ ունենք պահեստարաններում»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ գազի մատակարարումները շարունակվում են՝ չնայած «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքի կրճատմանը։

Երկիրը նաեւ անընդհատ ածուխ է ստանում, ավելացրել է Մոսկվան։ Նախարարը հավաստիացրել է, որ պահուստների շնորհիվ լեհերը ստիպված չեն լինի անհանգստանալ ձմռանը տները տաքացնելու հարցով։

«Գազպրոմը» ապրիլի 27-ին դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան PGNiG գազի ազգային ըներության՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Այս պահանջը երկրում համարել են պայմանագրի խախտում եւ հրաժարվել են կատարել այն։

Աղբյուրը՝   news.am