Անգլիայի բանկը կանխատեսում է բրիտանական տնտեսության ռեցեսիա

Անգլիայի բանկը կանխատեսում է բրիտանական տնտեսության ռեցեսիա

Սպասվում է, որ չորրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։

«ՀՆԱ-ի աճը Միացյալ Թագավորությունում դանդաղում է: Վերջին շրջանում գազի գների աճը հանգեցրեց տնտեսական ակտիվության հեռանկարների եւս մեկ էական վատթարացմանը: Ըստ կանխատեսումների՝ Մեծ Բրիտանիան կհայտնվի ռեցեսիայի մեջ այս տարվա չորրորդ եռամսյակից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարգավորիչն այս կանխատեսումը ներկայացրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 1,75% բարձրացնելու իր որոշման համատեքստում:

Գերատեսչությունում նշել են, որ գնաճային ճնշումը Թագավորությունում զգալիորեն ուժեղացել է՝ հիմնականում մայիսից գազի մեծածախ գների կրկնապատկման եւ Եվրոպա ռուսաստանյան գազի մատակարարումների սահմանափակման հետ կապված ռիսկերի պատճառով։

Կարգավորիչի գնահատմամբ՝ գնաճը հունիսին արձանագրված 9,4%-ից չորրորդ եռամսյակում կարող է աճել մինչեւ ավելի քան 13%: Անգլիայի բանկը կանխատեսում է, որ տնային տնտեսությունների իրական եկամուտը կտրուկ կնվազի 2022 եւ 2023 թվականներին, իսկ սպառման մակարդակը կդառնա բացասական:

Աշխատաշուկայում տիրող իրավիճակը կարգավորիչը համարում է լարված՝ նշելով, որ գործազրկության ցուցանիշը կազմում 3,8%, որն, իր կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի կսկսի աճել։

Աղբյուրը՝   banks.am