«Թվային արբիտրաժ» Wildberries-ում՝ կեղծ ապրանքներից պաշտպանվելու համար

«Թվային արբիտրաժ» Wildberries-ում՝ կեղծ ապրանքներից պաշտպանվելու համար

Wildberries առցանց ռիթեյլերը հայտարարել է, որ գործարկում է «Թվային արբիտրաժ» նոր ծառայությունը՝ իրավատերերին եւ գնորդներին կեղծ ապրանքներից պաշտպանելու համար:

Ծառայությունն իրավատերերին թույլ կտա ուղղակիորեն կապ հաստատել այլ վաճառողների հետ եւ կասկածի դեպքում, թե խախտվում են մտավոր սեփականության իրավունքները, կազմել պաշտոնական բողոքարկումներ եւ ինքնուրույն ստուգել իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Եթե ստուգման արդյունքում հաստատվի ապրանքի վաճառքի օրինականությունը, ծառայությունը կարձանագրի վաճառողի կողմից խախտումների բացակայության փաստը։

Իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության կամ դրանց ոչ հավաստիության դեպքում Wildberries-ը կթաքցնի նման ապրանքները առցանց խանութի ցուցափեղկից, իսկ կրկնվող եւ զանգվածային խախտումների դեպքում վաճառողի հետ համագործակցությունը կարող է ամբողջությամբ դադարեցվել:

«Եթե նախկինում հնարավոր խախտողների հետ նամակագրությունը պաշտոնական կապուղիներով կարող էր տեւել երկար ժամանակ եւ միշտ չէ, որ հանգեցնում էր խնդրի լուծմանը, ապա նոր ծառայության շնորհիվ վեճերը կարող են կարգավորվել մի քանի օրում։ Բացի այդ, «Թվային արբիտրաժ»-ն էլ ավելի թափանցիկ կդարձնի առցանց հարթակի ապրանքների ցուցադրությունը եւ կպաշտպանի գնորդներին հնարավոր կեղծ ապրանքներից»,- նշել են ընկերությունում:

Իրավատերն իրավունք կունենա դատարանի միջոցով խախտողից գանձել փոխհատուցումը։ Անբարեխիղճ վաճառողի հետ նամակագրությունը, որը կատարվել է Wildberries-ի նոր ծառայության միջոցով, կարող է օգտագործվել դատարանում։

Wildberries-ը խոստացել է հետեւել իրավատերերի ու վաճառողների շփումներին եւ ձեռնարկել արձագանքման անհրաժեշտ միջոցներ։

Աղբյուրը՝   banks.am