ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում

ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում

Եվրոպայի Էներգետիկական ընկերությունների մի մասը Մեծ Բրիտանիային կոչ Է արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու բնական գազի մեջ վտանգավոր խառնուրդների պատճառով, որը երկիրն ուղարկում Է մայր ցամաք: 

Թերթի տեղեկատվությամբ՝ Եվրոպայում Էներգետիկական ճգնաժամի եւ այն անհանգստության ֆոնին, թե ՌԴ-ն լիովին կդադարեցնի գազի արտահանումը, Մեծ Բրիտանիան ավելացրել Է դրա մատակարարումները Եվրամիության երկրներին: Այսպես, Բրիտանիան վերամշակում Է խոշոր ծավալներով հեղուկացված բնական գազ, որն ստացվում Է այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, ինչից հետո գազը ստորջրյա խողովակաշարերով արտահանում Է Բելգիա եւ Նիդեռլանդներ:

Սպասվում Է, որ ձմռանը Բրիտանիան հույս կդնի այն գազի վրա, որը հետ կստացվի մայրցամաքային Եվրոպայի ավելի ծավալուն պահեստարաններից: Ինչպես նշում Է թերթը, վերջին մի քանի ամսում գազի մեջ խառնուրդների քանակը հասել Է աննախադեպ մակարդակի:

Տարեսկզբից հոսքի աղտոտման մակարդակը սահմանափակել Է Բրիտանիայի եւ Բելգիայի միջեւ խողովակարի աշխատանքը եւ երկու անգամ հանգեցրել խողովակաշարի կանգնեցման նորոգման նպատակով: Financial Times-ն ընդգծում Է, որ կարծր խառնուրդների թվում հանդիպում են թունավոր, ճառագայթաակտիվ եւ հրակիր նյութեր: Այն դեպքում եթե Լոնդոնը չլուծի վտանգավոր խառնուրդների հետ կապված խնդիրը եւ ըստ որում շարունակի ավելացնել գազի արտահանումը, այդ ռեսուրսի մատակարարումները Բրիտանիայից Եվրոպային կարող են դադարցվել անվտանգության նկատատառումնեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝   armenpress.am