Թուրքիան Ուկրաինայում Bayraktar-ի արտադրության գործարան կկառուցի

Թուրքիան Ուկրաինայում Bayraktar-ի արտադրության գործարան կկառուցի

Թուրքական Baykar Makina ընկերությունը հողատարածք է գնել Ուկրաինայում՝ Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։

«Baykar-ի սեփականատերն Ուկրաինայում ստեղծել է ուկրաինական իր ընկերությունը: Այս ընկերությունն արդեն հողատարածք է ձեռք բերել, մշակվել է գործարանի նախագիծը եւ մտադիր են այն իրականացնել մինչեւ վերջ, քանի որ դա ընկերության սեփականատերերի անձնական պարտավորությունն էր այդ արտադրությունն իրականացնել Ուկրաինայում»,- «RBC-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ գործարանում արտադրած անօդաչու սարքերի վրա կօգտագործվեն ուկրաինական բաղադրիչներ։ «Մոդելների զգալի մասը, որոնք արտադրվելու են այս գործարանում, կունենան ուկրաինական արտադրության բաղադրիչներ։ Դրանք կարող են լինել շարժիչներ, այլ պահեստամասեր, անիվներ եւ շատ այլ բաներ, որոնք կարող են օգտագործվել թռչող սարքերի համար»,- հավելել է դեսպանը։

Հուլիսի 19-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն էր տվել Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինայում Bayraktar-ի արտադրության եւ սպասարկման գործարան
կառուցել։

Աղբյուրը՝   banks.am