ԱՄՆ-ում ժամկետից երկար մնալու դեպքում անձը կարող է զրկվել երկիր մուտք գործելու հնարավորությունից
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։
Այդ մասին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
