Հայաստանի հյուսիսային մարզերի Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծություն
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ «Կոմպաս հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է Հայաստանի հյուսիսային մարզերի Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծություն ու գնահատում։ Ծրագրի տեղեկատվական գործընկերը «Տնտեսական լրագրողների ակումբն» էր։
Հաշվի առնելով այս գործընթացի ազդեցությունը երկրի տարածքային, տնտեսական և ժողովրդագրական զարգացումների վրա՝ Վանաձորի մարզպետարանում կազմակերպվել էր կլոր սեղան՝ քննարկելու հետազոտության արդյունքում բացահայտված դրական և բացասական կողմերը։ Միջոցառմանը մասնակցել են նաև երկու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների, փորձագիտական հասարակական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ հետազոտությունը կարևոր փաստաթուղթ է ինչպես համայնքների խոշորացման գործընթացի վերլուծության, այնպես էլ խոշորացված համայնքների կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի համար։