Երթևեկության կազմակերպման փոփոխություն Համբարձումյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Համբարձումյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: 

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: