Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի առանձնահատկությունները, սպասվող հեռանկարներն ու դրանց տնտեսական արդյունավետությունը միջազգային փորձի հիման վրա։ 

Ըստ այդմ՝

  • Առողջության համընդհանուր ապահովագրության ընթացիկ մոդելի ներդրումը լուրջ հետընթաց է շուկայական տնտեսության սկզբունքներից, ինչը վտանգներ է ստեղծում ոլորտի երկարաժամկետ ներդրումային գրավչության համար,
  •  Ֆինանսական հաշվարկները ցույց են տալիս, որ 2026թ-ին ներդրված համակարգը ապահովելու է առողջապահական ծախսերի լավագույն դեպքում մոտ 23%-ը, ինչը ցածր է քաղաքականության համառոտագրում դիտարկված երկրների ցուցանիշներից (ամենացածրը Հունաստանում է՝ 32%),
  • Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջարկվող մոդելի, առողջապահական ենթակառուցվածքների և ֆինանսավորման ցածր մակարդակի պայմաններում, ամենայն հավանականությամբ, Հայաստանում հաճախորդների գոհունակությունը դիտարկված երկրների միջինից ցածր է լինելու, ինչը կարող է ստվերել ռեֆորմը։

Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://url-shortener.me/8ZM0