Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը և առկա հիմնախնդիրները
«Տասը տարի շարունակ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակը համագործակցում է Տնտեսական լրագրողների ակումբի հետ: Այդ տարիներին ունեցած մեր համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ սեմինարներ հայ լրագրողների հետ, մամլո ասուլիսներ, լույս են տեսել տարբեր հրատարակություններ:
Սույն հրատարակությունը նվիրված է «Ներդրումային քաղաքականություն» թեմային: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական և աշխարհառազմավարական դիրքի հետևանքով ՀՀ-ն միշտ կախված է օտարերկրյա ներդրումներից: Այստեղ շատ կարևոր դեր է խաղում քաղաքականությունը, քանի որ այն պետք է մշակի համապատասխան օրենսդրական հիմքեր: Սույն հրատարակության մեջ վեր են հանվում վերոնշյալ օրենսդրական հիմքերի տարբեր հայեցակետեր: Շնորհակալություն ենք հայտնում այս հետազոտությունն իրականացրած մասնագետներ Արտակ Մանուկյանին և Արմեն Քթոյանին: Հրատարակությունը նպատակ ունի նպաստել ներդրումների ոլորտում մարտահրավերների և հնարավորությունների հետագա քննարկմանը: Հուսով ենք, որ գիրքը հետաքրքրություն կառաջացնի ինչպես քաղաքական գործիչների և ձեռներեցների, այնպես էլ ուսանողների և լրագրողների շրջանում», - հետազոտության մասին գրել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրափելը։
Կարդալ՝ այստեղ