Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարով, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Մեկնարկել է ցուցահանդեսի  մասնակցության հայտերի ընդունումը։ 
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ` փետրվարի 11
Նշենք, որ  որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝  Eurosatory-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:
Ցուցահանդեսին մասնակցելու մանրամասներին ծանոթանալու համար` https://hightech.gov.am/.../ayl/norutyunner/eurosatory-2026