ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է. ԿԲ նախագահ
ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է։«Մեր հիմնական ներմուծման շուկաներից է Ռուսաստանը, այստեղ կա ռուսական ռուբլու արժևորում և կա բարձր գնաճ, քան մեզ մոտ։ Այսինքն` ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ իրական արտահայտությամբ արժեզրկվել է»,– լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։։
Նշենք, որ այսօր հայաստանյան փոխանակման կետերում ռուսական ռուբլի հնարավոր է ձեռք բերել 4.93 դրամով, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 4.82 դրամ։