Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և Քաջարան-Ագարակ Ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը հանդիպել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհը կառուցող և ծրագրի շրջանակներում տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր։ Ներկայացվել է ծրագրի առաջընթացը, անդրադարձ է կատարվել աշխատանքների անվտանգությանը, շինարարական նյութերին առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։ Գնահատվել են այս փուլում առկա կամ հնարավոր ռիսկերը և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։