«ՖՈԿՈՒՍ»․ Յակոբ Վյոլենշտայն. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար

Բարի գալուստ «ՖՈԿՈՒՍ»։

Սիրելի ընթերցող,
այստեղ մենք կենտրոնանում ենք կարևորի վրա։ Տնտեսական, սոցիալական, հասարակական, քաղաքական  իրադարձությունների հոսքում հաճախ կորում է ամենակարևորը՝ խորքային բացատրությունը, մասնագիտական դիրքորոշումը և փաստերի վրա հիմնված վերլուծությունը։ «ՖՈԿՈՒՍ»-ը ստեղծվել է հենց այդ բացը լրացնելու համար։

Յուրաքանչյուր թողարկման ընթացքում մենք էկրանին ձևակերպում ենք հստակ հարցեր՝ թեմատիկ ուղղություններով, և խոսքը փոխանցում ոլորտի փորձագետին։ Առանց աղմուկի, առանց մակերեսային մեկնաբանությունների՝ միայն փաստեր, հաշվարկներ և մասնագիտական գնահատականներ։

«ՖՈԿՈՒՍ»-ը կարծիքների մրցավազք չէ։ Սա կենտրոնացված, պարզ կառուցվածքային և պատասխանատու վերլուծության հարթակ է։

Մենք ընտրում ենք հարցերը, որոնք կարևոր են։ Փորձագետները տալիս են պատասխաններ, որոնք նշանակություն ունեն և մտածելու տեղիք են տալիս։

«ՖՈԿՈՒՍ»-ի  առաջին հյուրը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնն է։