Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական և տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։

Հաքաթոնը կանցկացվի 2026թ․ մարտի 17-19-ը: Կարող են մասնակցել 15 տարեկան և բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն և փորձ ունեն հետևյալ ոլորտներում՝

  • ռոբոտաշինություն,
  • ծրագրավորում,
  • ինժեներական լուծումներ,
  • էլեկտրոնիկա,
  • մեխատրոնիկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 2, ժամը՝ 18:00:
Գրանցվել՝ հղումով։

Հաքաթոնի կանոնակարգին և մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով։

Միացե՛ք և ներկայացրե՛ք ձեր լուծումները Ռոբոտների հաքաթոնին։

Հարցերի դեպքում կարող  եք գրել [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարել 041 878878 հեռախոսահամարին:

Սա հիանալի հնարավորություն է՝ ներկայացնելու ձեր նորարարական գաղափարներն ու լուծումները, համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և մրցելու լավագույնների շարքում: