ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում 11 թմրավաճառների վերացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում 11 թմրավաճառների վերացման մասին

ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 16-ին Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում հարվածել են ահաբեկչական կազմակերպություններին պատկանող երեք նավի, գործողության մասին հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավերը ներգրավված են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններում։ Այդ գործողությունների ընթացքում սպանվել է տասնմեկ թմրաահաբեկիչ։ Ամերիկացի զինծառայողներից ոչ մեկը չի վիրավորվել»,- նշված է հայտարարության մեջ։