2025-ի դեկտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են. ՀԲ
2025-ի դեկտեմբերին՝ 2024-ի նույն ամսվա համեմատ, ՀՀ զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճեցին 14․2 տոկոսով։ Այս մասին ասվում է ՀԲ՝ ՀՀ տնտեսական զարգացումները հերթական զեկույցում։
Համաձայն դրա, «սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 37․7 տոկոսով ավելացմամբ (որը կազմում է ընդհանուրի 52 տոկոսը) և Միացյալ Նահանգներից 9․4 տոկոսով ներհոսքի ընդլայնմամբ։ 2025 թ․ զուտ ընդհանուր ներհոսքը (714 միլիոն ԱՄՆ դոլար) 53․5 տոկոսով բարձր էր նախորդ տարվա համեմատ՝ 2024 թ․ նվազումից հետո ամրապանդելով վերականգնումը, չնայած դեռևս ցածր էին 2023 թ․ գրանցված 880 միլիոն ԱՄՆ դոլար զուտ ներհոսքից»։