66.400 երիտասարդ Հայաստանում գործազուրկ է

66.400 երիտասարդ Հայաստանում գործազուրկ է

Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդության օրը: Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2020 թվականի ամփոփած տվյալներով՝ 15-29 տարեկան քաղաքացիների թիվը Հայաստանում 546 հազար է: Նրանցից 46%-ը՝ 251 հազարը ներկայացնում է աշխատուժ, իսկ մնացածը դրանից դուրս է:  

251 հազար երիտասարդ աշխատուժից 66.5 հազարը գործազուրկ է:

Աշխատողներից 129 հազարը ֆորմալ զբաղվածություն ունեն, իսկ 43 հազարը՝ ոչ ֆորմալ:

2020 թվականին 2019 թվականի համեմատ չսովորող և չաշխատող երիտասրադների թիվը կրճատվել է 179.1 հազարից հասնելով 169.6 հազարի, նույնը նաև գործազուրկներինը՝ 2019 թ. 74.2 հազարից նվազելով 66.4 հազարի:

Աղբյուրը՝  168.am