Իրանի ԿԲ-ն նախատեսում է «թվային ռիալ» ներդնել

Իրանի ԿԲ-ն նախատեսում է «թվային ռիալ» ներդնել

Իրանի Կենտրոնական բանկը նախատեսում է «թվային ռիալ» ներդնել, հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի  ղեկավար Ալի Սալեհաբադին՝ հավելելով, որ թվային արժույթների մայնինգը եւ դրանց օգտագործումը ներմուծման համար օրինական են, հաղորդում է Tasnim-ը։

Նա նշել է, որ Իրանում արգելված է կրիպտոարժույթների առքուվաճառքը կամ ներդրումների համար դրանց օգտագործումը։ Անդրադառնալով երկու տարի առաջ վարչակազմի կողմից ընդունված կրիպտոարժույթների կանոնակարգին՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ պաշտոնական թույլտվությամբ թույլատրվում է ներմուծման համար թվային արժույթների մայնինգ անել։

Նա հավելել է, որ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության հետ համագործակցությամբ մշակվել են կանոններ եւ կանոնակարգեր, որոնք թույլ կտան բիզնեսին ներկրման համար վճարել կրիպտոարժույթներով։ 

Աղբյուրը՝   news.am