Sprite ըմպելիքներն այլևս չեն վաճառվի կանաչ շշերով

Sprite ըմպելիքներն այլևս չեն վաճառվի կանաչ շշերով

Coca-Cola ընկերությունը՝ զովացուցիչ ըմպելիքների աշխարհի խոշորագույն արտադրողը, որին պատկանում է Sprite ապրանքանիշը, այլևս չի վաճառի բրենդի ըմպելիքները կանաչ պլաստիկ շշերով՝ բնապահպանական նկատառումներով: Այս մասին ասել է Կոկա-Կոլա R3CYCLE վերամշակող ընկերության գործադիր տնօրեն Ջուլիան Օչոան։ 

«Վերամշակվելուց հետո Sprite-ի թափանցիկ պլաստիկ շշերը կարող են վերամշակվել այլ շշերի մեջ՝ օգնելով խնայել պլաստիկը շրջանաձև ձևով», - ասել է Օչոան CNN-ին: 

Ինչպես նշում է CNN-ը, կանաչ շշալցված Sprite ըմպելիքները վաճառվում են ավելի քան 60 տարի: Բացի այդ, սպառողները, հեռուստաալիքի տվյալներով, կկարողանան նկատել թարմացված տարբերանշանը և փաթեթավորման դիզայնը Sprite շշերի վրա։

Ավանդական կանաչ գույնը կմնա պիտակների վրա։ Կոկա-Կոլա ընկերության տեսականու այլ ըմպելիքների շշերը, որոնք օգտագործում են կանաչ ներկ, ինչպիսիք են Fresca-ն, Seagram's-ը և Mello Yello-ն, նույնպես կփոխեն գույնը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։

Աղբյուրը՝   shabat.am