Air Arabia-ն ժամանակավորապես դադարեցնում է չվերթները դեպի ԱՄԷ
Air Arabia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները դեպի ԱՄԷ և երկրից՝ օդային տարածքի սահմանափակումների պատճառով։
Այն ուղևորներին, որոնց չվերթները նախատեսված են առաջիկա 24 ժամվա ընթացքում, էլեկտրոնային փոստով և SMS հաղորդագրությամբ կուղարկվեն ծանուցումներ՝ այլընտրանքային տարբերակների վերաբերյալ։
Ավիաընկերությունը Երևանից իրականացվելիք չվերթների վերաբերյալ տեղեկացնում է.
«Օդային տարածքի փակման հետևանքով դեպի Շարժա - Երևան - Շարժա թռիչքները չեղարկվել են։ Աբու Դաբի - Երևան -Աբու Դաբի թռիչքների հետ կապված հավելյալ կտեղեկացնենք։
Չեղարկված թռիչքների հետևանքով ավիաընկերությունն առաջարկում է՝
- Ամսաթվի անվճար փոփոխություն (նոր չվերթը պետք է լինի չեղարկված թռիչքից 5 օրերի ընթացքում)
- Չեղարկում միայն վաուչերի տեսքով, որը կպահպանվի յուրաքանչյուր ուղևորի անվան ներքո համակարգում 1 տարի ժամկետով Բոլոր հարցումները խնդրում ենք ուղարկել միայն հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]»։