Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը որոշակի ժամանակով հասանելի չեն լինելու։ 

«Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։

ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,–ասված է այդ կառույցի հաղորդագրության մեջ։