Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվելու է սգո մատյան

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվելու է սգո մատյան

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի սգո մատյան։ Դեսպանատան  տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ 

«Միացյալ Նահանգների և Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիայի արդյունքում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և մի խումբ հայրենակիցների, մասնավորապես Մինաբ քաղաքի տարրական դպրոցի աշակերտուհիների նահատակության կապակցությամբ, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվելու է սգո մատյան՝  չորեքշաբթի, 2026 թվականի մարտի 4-ին, ժամը 10:00-ից 17:00-ը և Հինգշաբթի, 2026 թվականի մարտի 5-ին, ժամը 10:00-ից 17:00-ը»։