Գազի գնի կտրուկ աճը ԵՄ-ում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման է հանգեցրել. Bloomberg
Գազի գնի աճն էլեկտրաէներգիայի եվրոպական գները նոր ռեկորդի է հասցրել, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայում էլեկտրաէներգիայի սակագինն աճել է 3.7 տոկոսով՝ մինչեւ 477.50 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար։ Այդ ցուցանիշը վեց անգամ գերազանցում է 2021 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, միայն վերջին երկու ամսում էլեկտրաէներգիայի գինը կրկնապատկվել է։
Նշում է, որ էներգակիրների գների աճն ազդում է եվրոպացիների հաշիվների վրա, որոնք սկսել են ավելի շատ ծախսել ինչպես սննունս պատրաստելու, այնպես էլ ջեռուցման վրա։
Էներգիայի գների աճի պատճառով գնաճն ավելի արագ է աճում եվրոպական տարածաշրջանում, որտեղ սպառողական գները երկնիշ ցուցանիշների են հասել։
Աղբյուրը՝ news.am