Վստահեցնում եմ՝ ՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար․ Փաշինյան

Վստահեցնում եմ՝ ՀԷՑ-ի պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար․ Փաշինյան

ՀԷՑ–ի 100 տոկոսանոց պետականացման որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի նախնական փորձագիտական քննարկման և եզրակացության արդյունքում։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականացման գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, և արդյոք դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի դառնա բյուջեի համար։

«Այդ Ընկերությունն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․․․ Ընդ որում, գոնե նախնական տեղեկություններով, ընկերության հաշվին վարկեր են վերցվել, տրվել մոտիկներին, ծանոթներին, ազգականներին՝ առանց տոկոսի․․․Այս ամենը, բնականաբար, իր շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է։ Բյուջեի հետ կապված մեծ խնդիրներ չեն լինի»,– շեշտեց ՀՀ վարչապետը՝ ևս  մեկ անգամ վստահեցնելով, որ ՀԷՑ-ի ամբողջական պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար։