Բիթքոյնում ներդրումներ պետք է արվեն երկարաժամկետ հեռանկարում

Բիթքոյնում ներդրումներ պետք է արվեն երկարաժամկետ հեռանկարում

MicroStrategy-ի նախկին գործադիր տնօրեն Մայքլ Սեյլորը վերջերս Stansberry Research-ին տված հարցազրույցում ասել է, որ կրիպտոարժույթների անկայունությունը ազդեցություն կունենա միայն կարճաժամկետ ներդրողների և հանրային ընկերությունների վրա: Նրա խոսքերով՝ բիթքոյնը երկարաժամկետ հեռանկարում գերազանցել է ֆոնդային բորսայի բոլոր նախագծերը։

Հենց որ MicroStrategy-ն որդեգրեց բիթքոյնի վրա հիմնված ռազմավարություն, այն զգալիորեն գերազանցեց S&P 500-ին, Nasdaq-ին, ոսկուն, պարտատոմսերի ինդեքսին և ցանկացած հիմնական տեխնոլոգիական բաժնետոմսի: Սեյլորը հավելեց, որ միակ ակտիվը, որը գերազանցել է բիթքոյնին այս ժամանակահատվածում, MicroStrategy-ի ակցիան է (MSTR):

Նրա խոսքերով՝ բիթքոյնը բոլորի համար չէ, քանի որ շատերը չեն կարողանա հաղթահարել դրա անկայունությունը։

«Բիթքոյնը պետք է ներդրվի երկարաժամկետում, այն պետք է պահել առնվազն 4 տարի: Որպես իդեալական տարբերակ՝ սա հարստության փոխանցումն է սերնդից սերունդ: Իմ խոսքերը հաստատող փաստը 4 տարվա շարժվող միջինն է», – բացատրեց Սեյլորը:

Նա հավելեց, որ կարճ դիրքերում ներդրումներ կատարելը շատ ավելի ռիսկային է, քանի որ BTC-ն խիստ անկայուն ակտիվ է: Սեյլորը վստահ է, որ այն իրադարձությունները, որոնք հանգեցրին կրիպտոարժույթի վերջին փլուզմանը, պայմանավորված էին տոկոսադրույքների բարձրացմամբ և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) քաղաքականության խստացմամբ:

Նրա խոսքերով՝ որպես կատալիզատոր է ծառայել Terra նախագծի փլուզումը, որն ազդել է բազմաթիվ կրիպտոարժույթների վրա։ Նա կարծում է, որ ալգորիթմական սթեյբլքոյնը «դժբախտ դեպք էր, որը սպասում էր իր վախճանին»: Ինչպես հայտարարեց MicroStrategy-ի նախկին ղեկավարը, այս իրադարձությունները պետք է տեղի ունենային, որպեսզի շուկան ազատվեր ոլորտի համար անօգուտ ներդրողներից։

«Եթե հավատում եք առողջ փողին, ապա պետք է վաճառեք ձեր ոսկին և գնեք բիթքոյն», – ասաց Սեյլորը:

Նա հավելեց, որ շուկայի մասնակիցներն այժմ ավելի կրթված և զգուշավոր են այն նախագծերի նկատմամբ, որոնք հսկայական շահույթ են բերում:

Սեյլորը վերջերս հայտարարեց MicroStrategy-ի գործադիր տնօրենից նորաստեղծ գործադիր նախագահի իր պաշտոնին անցման մասին:

Աղբյուրը՝   b24.am