Ռուսաստանում բիթքոինի մայնինգի համար սպառվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 20 անգամ

2017թ. ի վեր Ռուսաստանում բիթքոինի մայնինգի համար էլեկտրաէներգիայի սպառման ծավալն աճել է գրեթե 20 անգամ, ասվում է հաշվողական սարքավորումների վաճառքի և սպասարկման օպերատոր Intelion Data Systems-ի զեկույցում։
2017թ. երկրում առաջատար կրիպտոարժույթի արտադրության վրա ծախսվել է 64,05 ՄՎտ էներգիա, իսկ 2021թ.՝ 1245,34 ՄՎտ։
2017թ. բիթքոինի մայնինգի համար տարեկան էներգիայի սպառումն արձանագրել է տարեկան առնվազն 150% աճ։ Այժմ ռուսական խոշոր արդյունաբերական մայնինգ օպերատորների մասնաբաժինը կազմում է երկրի ողջ մայնինգի սպառման մոտ 40-45%-ը, և այդ ցուցանիշը տարեկան աճում է 5-7%-ով:
Այս ծավալներից զատ՝ էլեկտրաէներգիայի սպառումը Ethereum, Litecoin և այլ կրիպտոարժույթների մայնինգի համար կարող է կազմել բիթքոին մայներների էլեկտրաէներգիայի սպառման մոտ 40-50%-ը, ասվում է զեկույցում։
Վերլուծաբանները հայտնում են, որ տարբեր պետական կառույցների գնահատմամբ՝ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սպառման 0,64%-ից 2%-ը բաժին է ընկնում մայնինգին, ինչը համեմատելի է երկրի գյուղատնտեսության արդյունաբերության էլեկտրաէներգիայի սպառման մասնաբաժնի հետ:
Հունիսին Ռուսաստանում մայնինգի համար սահմանված նվազագույն ծախսերը կազմել են միջինում 80,290 ռուբլի:
Սա 21%-ով ցածր է 2022թ. փետրվարի մակարդակից, բայց միայն 0,12%-ով ցածր նախորդ տարվա մակարդակից։
Աղբյուրը՝ b24.am