Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` նշելով, որ ծառայությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ։
Մանրամասները ներկայացնում է ԱՍՀՆ տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը։