2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.3%․ նախարար

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.3%․ նախարար

Հայաստանում գործազրկության մակարդակը 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով կազմել է 11,8%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 13,3%-ի դիմաց։ Այս մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարողականը։

Հայաստանի կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի վերջին հաստատել է Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարությունը, որի հիմնական նպատակը գործազրկության դեմ պայքարն է։

Ռազմավարության թիրախային խմբերն են մարզային քաղաքների բնակիչները, չսովորող և չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ինչպես նաև ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողները։

Ավելի վաղ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանում առկա է շուրջ 300 հազար թափուր աշխատատեղ և մոտ 30 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ։ Սակայն Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով 11,8%-ի (2024-ի 13,3%-ի դիմաց)։ Ընդ որում, զբաղվածության մակարդակը տարեկան կտրվածքով աննշան անկում է ապրել՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակի 52,2%-ից հասնելով 52,1%-ի (2025 թվականի 2-րդ եռամսյակի 51,2%-ի դիմաց)։ Մասնավորապես, զբաղված բնակչության թվաքանակը կազմել է 1,210 մլն մարդ, ինչը 0,1%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Միաժամանակ, գործազուրկների թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 13,1%-ով՝ կազմելով 161,3 հազար մարդ։ Մեկ եռամսյակի կտրվածքով գործազուրկների թիվը նվազել է շուրջ 3%-ով։