Շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները

Շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները

Մարտակերտի շրջանում ակտիվորեն շարունակվում են Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոմայրուղու նոր հատվածի կառուցման աշխատանքները։  

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նոր ճանապարհահատվածը սկիզբ է առնում Կիչան-Չլդրան հատվածից, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ համայնքներով հասնում Մարտակերտ քաղաք՝ կազմելով շուրջ 27 կմ։ Այժմ արդեն իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Նախագիծը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» ՍՊԸ, «Վերածնունդ» ՍՊԸ և «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունները։ 

Աղբյուրը՝   shabat.am