Հացահատիկով բեռնված եւս երկու նավ լքել է ուկրաինական Չորնոմորսկ նավահանգիստը. Թուրքիայի ՊՆ

Հացահատիկով բեռնված եւս երկու նավ լքել է ուկրաինական Չորնոմորսկ նավահանգիստը. Թուրքիայի ՊՆ

Հացահատիկով բեռնված եւս երկու նավ լքել է ուկրաինական Չորնոմորսկ նավահանգիստը, շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի արտահանման համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստները լքած նավերի ընդհանուր թիվը հասել է 27-ի։

Zumrut Ana եւ MV Ocean S նավերը, որոնց թույլատրվել էր լքել նավահանգիստն օգոստոսի 20-ին, բեռնված էին համապատասխանաբար 6300 տոննա արեւածաղկի ձեթով եւ 25.000 տոննա ցորենով, ասվում է համատեղ համակարգման կենտրոնի հայտարարության մեջ, որը ստեղծվել է անվտանգ անցումն ապահովելու համար:

Աղբյուրը՝   news.am