Ռուսաստանը քննարկում է «Միր» քարտի օգտագործումն Ադրբեջանում, Չինաստանում, Եգիպտոսում եւ Թաիլանդում

Ռուսաստանը քննարկում է «Միր» քարտի օգտագործումն Ադրբեջանում, Չինաստանում, Եգիպտոսում եւ Թաիլանդում

Ռուսաստանը բանակցությունն է վարում մի շարք երկրներում «Միր» վճարային համակարգի ներդրման շուրջ, հայտնել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Կուբայի, Մյանմայի, Նիգերիայի և Թաիլանդի հետ բանակցությունները տարբեր փուլերում են։

«Խոշորագույն միջազգային քարտային վճարային համակարգերի կողմից բոլոր ռուս հաճախորդների անհիմն արգելափակումը մեծացրել է «Միր» քարտերի օգտագործման աշխարհագրության ընդլայնման առաջնահերթությունը: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ՏԱՍՍ-ին ասել է Պանկինը:

«Միր» քարտերն ընդունվում են Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:

Ինչպես պարզել է «Կոմերսանտ»-ը, Թուրքիայում հնարավոր է վճարել, այդ թվում՝ ռուսական խոշորագույն բանկերի քարտերով՝ չնայած նրան, որ դրանք պատժամիջոցների տակ են գտնվում։

Աղբյուրը՝   news.am