Թուրքիան ավելացնում է Անթալիա-Թբիլիսի թռիչքների թիվը

Թուրքիան ավելացնում է Անթալիա-Թբիլիսի թռիչքների թիվը

Թուրքական Southwind Airlines ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է իրականացրել Անթալիա-Թբիլիսի-Անթալիա ուղությամբ, հայտնել է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը եւ հավելել, որ մինչեւ սեպտեմբերի 25-ը այս երթուղով չվերթներ կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Airbus 321 ինքնաթիռով։

Այս ավիաընկերությունը ստեղծվել է PEGAS Touristik-ի հիման վրա` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ զբոսաշրջիկների փոխադրման նպատակով։

Southwind Airlines-ը տեղակայված է Անթալիայի միջազգային օդանավակայանում եւ ներկայումս ունի երկու Airbus A321-200 եւ երկու Airbus A330-300 ինքնաթիռներ:

Հայտնի նաեւ, որ Pegasus-ը թռչում է Անթալիա, այժմ շաբաթական հինգ, իսկ սեպտեմբերից շաբաթական վեց անգամ։

Ներկայումս Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 35 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 38 ուղղություններով։ Հունվար-հուլիս ամիսներին օդանավակայանը սպասարկել է 1 515 988 ուղեւորի, ինչը 121,56 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Աղբյուրը՝   news.am