Հասցեն՝ Հայաստան․ Ապրիլի 1-ին նշվում ասորական Նոր տարին
Հասցեն՝ Հայաստան փոդքաստի այս թողարկումը ներկայացնում է հայ-ասորական դարավոր բարեկամությունը և Հայաստանի ասորական համայնքի մշակութային ու հասարակական կյանքը:
Զրուցակից ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ռազմիկ Խոսրոևը ներկայացնում է ասորիների պատմական ավանդը քրիստոնեական արմատների տարածման և արամերեն լեզվի պահպանման գործում:

Առանձնահատուկ շեշտվում է համայնքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի պետական կառավարման, գիտության և արվեստի ոլորտներում: Հեղինակն անդրադառնում է նաև ազգային ավանդույթներին, եկեղեցական կյանքին և ապրիլի մեկին նշվող ասորական Նոր տարվա խորհրդին:
Եզրափակիչ խոսքում ընդգծվում է երկու ժողովուրդների ճակատագրական ընդհանրությունը և Հայաստանում փոքրամասնությունների իրավունքները հարգելու բարձր մակարդակը:
Շնորհավորում ենք ասորական համայնքին Խա բը-Նիսանի (Akitu)՝ Ասորական Նոր տարվա առթիվ։ Թող այս գարնանային տոնը բերի նոր լիցքեր, խաղաղություն, հաջողություններ և սեր։