ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկել է նոր սերնդի բանկոմատներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկել է նոր սերնդի բանկոմատներ

Անհպում գործարքներ, նորացված դիզայն և ուժեղացված անվտանգություն` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկել է նոր սերնդի բանկոմատներ:

Գործարկվելու է Բանկի 20 նոր բանկոմատ, որոնցից 18-ը կատարում են ոչ միայն կանխիկի տրամադրման, այլև մուտքագրման գործողություն. դա բերում է հաճախորդների ավելի արագ և հարմարավետ սպասարկման, ինչը կարևոր է Բանկի համար:

Ինքնասպասարկման և բանկային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկի՝ NCR ընկերության բանկոմատները Բանկի հաճախորդներին թույլ են տալիս օգտվել  մի շարք առավելություններից: Առաջին կարևոր գործոնն իհարկե քարտերի անհպում (contactless) ընթերցումն է, ինչը կարևոր է համավարակով պայմանավորված տարբեր մակերեսների հետ շփումը նվազեցնելու առումով: Միևնույն ժամանակ, պահպանված է քարտը մուտք անելու ավանդական եղանակը:

Անհպում եղանակով գործարքներ կատարելը նվազեցնում է քարտը  բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու ռիսկերը:

Բանկոմատները սպասարկելու են ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից թողարկված, այնպես էլ այլ բանկերի Visa, MasterCard, ArCa, շուտով նաև՝ МИР վճարային համակարգերի քարտերը:

Մեր հաճախորդներն արդեն հասցրել են գնահատել բարելավված և բազմագործառույթ բանկոմատների օգտագործման հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը:

Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից