Adidas ընկերության ղեկավարը 2023թ․ կհեռանա պաշտոնից

Adidas ընկերության ղեկավարը 2023թ․ կհեռանա պաշտոնից

Սպորտային ապրանքների գերմանական արտադրող Adidas ընկերությունը հայտնել է, որ իր գլխավոր տնօրեն Կասպեր Ռորշտեդը հաջորդ տարի կհեռանա պաշտոնից՝ մինչեւ իր պայմանագրի ժամկետը լրանալը, եւ որ ընկերությունը սկսել է իրավահաջորդի որոնումները։

Խումբը հայտնել է, որ Ռորշտեդը եւ ընկերության վերահսկիչ խորհուրդը փոխադարձ համաձայնության են եկել, որ գլխավոր տնօրենն իր պաշտոնը կփոխանցի 2023 թվականի ընթացքում։

Նա կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ իրավահաջորդ չի նշանակվել, հավելել է ընկերությունը:

2020 թվականին Adidas-ը Ռորշտեդի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2026 թվականի հուլիսի 31-ը։ Նա Adidas-ը գլխավորում է 2016 թվականի հոկտեմբերից։

Աղբյուրը՝   news.am