ՓՄՁ-ն՝ թվերով․ փոքր և միջին ձեռնարկատերերի մասին թվային տվյալներ

ՓՄՁ-ն՝ թվերով․ փոքր և միջին ձեռնարկատերերի մասին թվային տվյալներ

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության պաշտոնական սահմանումը տրված է «Փոքր եվ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՕ-121 ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2002թ-ին։ Սույն օրենքով ի սկզբանե սահմանված են եղել ՓՄՁ-ին դասակարգող այլ չափորոշիչներ, որոնք ավելի մոտ են եղել մեր երկրի տնտեսության կառուցվածքին։

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ՊԵԿ տվյալների բազայում առկա պաշտոնական ինֆորմացիայի հինման վրա իրականացրել է  ՓՄՁ ոլորտի վերլուծություն, որը ներառում է․ 

  • ՓՄՁ շահերի պաշտպանություն,
  • ՓՄՁ օրենսդրական դաշտի բարելավում,
  • ՓՄՁ-պետություն երկխոսության ապահովում,
  • և այլն

Հետազոտողների նպատակն է՝ ձևավորել ավելի հստակ պատկեր մեր երկրում գործող ՓՄՁ-ների մասին։

Աշխատանքի նախաբանում նշվում է ․ «Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում առկա տարբեր վիճակագրական տվյալներում, կամ առանձին վերցրած պաշտոնական հրապարակումներում և հրապարակային հայտարարություններում հստակ և ամբողջական չեն արտացոլում Հայաստանում «ՓՄՁ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՓՄՁ չափորոշիչներով ՓՄՁ-ների քանակային տվյալներվ, վճարված հարկերի մասին համապարփակ պատկերը, ՓՄՁ Ասոցիացիայի հարցումների միջոցով, ՀՀ ՊԵԿ տվյալների բազայի հիման վրա կազմվել է սույն տեղեկանքը»։

Նշենք, որ այս հետազոտությունն ընդգրկուն ինֆորմացիա է՝ հիմնված տնտեսավարողների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ, հաշվետվությունների տվյալներից հավաքագրված պաշտոնական տվյալների վրա։ 

ՓՄՁ-ն՝ թվերով, փոքր եվ միջին ձեռնարկատերերի մասին: թվային տվյալներ 2024-25թթ