Հուլիսին Վրաստանը միջազգային տուրիզմի շնորհիվ մոտ կես միլիարդ դոլար է վաստակել

Հուլիսին Վրաստանը միջազգային տուրիզմի շնորհիվ մոտ կես միլիարդ դոլար է վաստակել

Վրաստանը հուլիսին միջազգային տուրիզմի շնորհիվ վաստակել է ռեկորդային՝ 476,1 միլիոն դոլար։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային բանկի (ՎԱԲ) տվյալները։

Հուլիսի եկամուտը մոտ 20 տոկոսով ավելին է, քան մինչհամավարակային 2019 թվականի նույն ժամանակամիջոցում։ Այն ժամանակ երկիրը տուրիզմից վաստակել էր 395,4 միլիոն դոլար։ Եթե համեմատենք 2020թ. հունիսի հետ, ապա եկամուտներն ավելի քիչ են եղել մոտ 271 միլիոն դոլարով, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

ՎԱԲ-ի վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանում ամենից շատ ծախսել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 116,1 մլն դոլար։ Երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ 44,2 մլն դոլար, երրորդ տեղում Թուրքիան է՝ 43,8 մլն դոլար։ ԵՄ-ի երկրները չորրորդ տեղում են՝ 43,6 մլն դոլար, իսկ Բելառուսը հինգերորդն է՝ 33,5 մլն դոլար։

Տուրիզմի ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան է եկել 718,4 հազար միջազգային այցելու, ինչը 34,7 տոկոսով ավելի քիչ է, քան 2019թ. նույն ժամանակամիջոցում։

Աղբյուրը՝   news.am