Չինաստանը որոշել է արհեստական անձրեւներ առաջացնել՝ բերքը երաշտից փրկելու համար

Չինաստանը որոշել է արհեստական անձրեւներ առաջացնել՝ բերքը երաշտից փրկելու համար

Չինաստանի իշխանությունները որոշել են ամպերը ցողել քիմիական նյութերով՝ արհեստական անձրեւներ առաջացնելու համար՝ երկրում երաշտի պատճառով մահանում են բրնձի ցանքատարածությունները, որոնք կազմում են տարեկան բերքի 75 տոկոսը։

Բույսերը նաեւ կմշակվեն խոնավությունը պահող նյութերով՝ ջրի գոլորշիացումը սահմանափակելու համար։

Շոգի պատճառով Յանցզին ծանծաղացել է, Սիչուանի ամբարտակներում ջրի մակարդակը կրկնակի նվազել է։ Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի խնայողության համար գործարաններն արդեն փակվել են։ Դա անհրաժեշտ է սովորական տների համար՝ դրսում +45°C է, օդորակիչները աշխատում են ամբողջ հզորությամբ:

Եթե արհեստական անձրեւը չփրկի չինական բերքը, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ինֆլյացիան կարող է աճել։
Աղբյուրը՝   news.am