Եվրոպայում երաշտը սպառնում է դառնալ ամենաուժեղը 500 տարվա ընթացքում

Եվրոպայում երաշտը սպառնում է դառնալ ամենաուժեղը 500 տարվա ընթացքում

Եվրոպայում երաշտը կարող է ամենալուրջը լինել 500 տարվա ընթացքում, ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

«Ներկայիս երաշտը, թվում է, ամենավատն է առնվազն վերջին 500 տարվա ընթացքում: Սա առաջին գնահատականն է, մենք պետք է տվյալները հաստատենք սեզոնի վերջում»,- ասել է նա։

Եվրոպան այս ամառ անոմալ շոգի մի քանի ալիքներ է ունեցել, ինչը հանգեցրել է գետերի ծանծաղման, այդ թվում՝ այնպիսի խոշոր գետերի, ինչպիսիք են Հռենոսը, Դանուբը եւ Թեմզան, ինչպես նաեւ անտառային հրդեհների Պորտուգալիայում, Սլովենիայում, Չեխիայում, Ալբանիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում: Էապես տուժել է գյուղատնտեսությունը, շատ երկրներում ֆերմերները հայտնել են բերքի զգալի կորուստների մասին:

Բացի այդ, գետերի չափազանց ցածր մակարդակը չի կարող ապահովել հիդրոէլեկտրակայանների պատշաճ շահագործումը, իսկ քամու բացակայությունը թույլ չի տալիս հողմատուրբիններին բավականաչափ էներգիա արտադրել։ Եվ նույնիսկ ատոմակայանները հովացման համակարգերի հետ կապված խնդիրներ ունեն, ինչը թույլ չի տալիս նրանց աշխատել ամբողջ հզորությամբ։ Դրա պատճառով եվրոպական երկրների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում խնայել էներգիան, ջուրը եւ վառելիքը, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը տնտեսությունում։

Աղբյուրը՝   news.am