Կառավարությունն ավելացրել է Սեւանից սիգի արդյունաբերական որսի ծավալը

Կառավարությունն ավելացրել է Սեւանից սիգի արդյունաբերական որսի ծավալը

Սեւանա լճից սիգի արդյունաբերական որսի ծավալը սեպտեմբերի 1-ից կավելացվի եւս 300 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 24-ին կառավարության նիստոին։

Ձուկ որսալու ժամկետը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 20-ը։

Ավելի վաղ մարտի 1-ից սեպտեմբերի 1-ը սիգի արդյունաբերական որսի ծավալը սահմանվել էր 300 տոննայի մակարդակում։ Նախատեսվում է, որ բնօգտագործման համար բյուջե 19.5 մլն դրամի (45 հազար դոլար) հարկ կվճարվի։

Աղբյուրը՝   news.am