19,4 % աճ՝ հուլիսին․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպն արագացել է

19,4 % աճ՝ հուլիսին․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպն արագացել է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է։ Հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 19,4 %-ով։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից։ Հունիսին ՏԱՑ-ը կազմել է 18,3 %, մայիսին՝ 13 %:

Աճ է գրանցվել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 67,1 %-ով։

Արտահանումը գրեթե կրկնապակվել է՝ աճելով 82,2 %-ով, ներմուծումը՝ 58,8 %-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,7 %-ով, շինարարության ծավալը՝ 16․8 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 21․3 %-ով, ծառայությունների ծավալը՝ 30,6 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 15,6 %-ով։



Սպառողական գների ինդեքսն աճել է 9,3 %-ով։ Նվազել է միայն արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,2 %-ով։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13,1 %-ով։

Աղբյուրը՝   factor.am