Ռեկորդային շոգը Եվրոպայում 2035թ. նորմ կդառնա

Ռեկորդային շոգը Եվրոպայում 2035թ. նորմ կդառնա

Ռեկորդային շոգն այս տարի Եվրոպայում «միջին» կդառնա 2035թ. ամռանը, անգամ եթե բոլոր երկրներն այնքան կրճատեն ջերմոցային գազերի արտանետումները, որքան պարտավորվել են։ Այս մասին գրել է CNN-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական գրասենյակի Հեդլիի կենտրոնի՝ երկրի կլիմայական ճգնաժամի գծով Խորհրդատվական խմբի (CCAG) պատվերով իրականացրած վերլուծությանը։

Հետազոտությունը ցույց է տվել, թե որքան արագ են ջերմաստիճանները փոխվում տարածաշրջանում՝ օգտագործելով միջին ամառային ջերմաստիճանների պատմական գրառումները 1850-ից ի վեր եւ դրանք համեմատելով մոդելների կանխատեսումների հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում ամառը, միջինը, Կենտրոնական Եվրոպայում մինչեւ 2 100 թվականը Ցելսիուսի 4 աստիճանով ավելի տաք է լինելու, քան մինչարդյունաբերական դարաշարջանում։ Հիմա գիտնականներն ասում են, որ ջերմության բոլոր ալիքները կրում են կլիմայի անթրոպոգեն փոփոխության հետքը, որն առաջ է եկել հիմնականում հանածո վառելիքի այրմամբ։

«Այս տվյալները հիշեցնում են, որ երկրներին անհրաժեշտ է դուրս գալ ազգային մակարդակներում իրենց ունեցած ավանդների շրջանակներից, որոնք մինչեւ այժմ խոստացվել էին Փարիզի համաձայնագրի շրջանակում, որի նպատակն է գլոբալ ջերմացման սահմանափակումը 1,5° C-ից ցածր, եթե դա հնարավոր է»,- նշվել է CCAG-ի հաղորդագրությունում։

Աղբյուրը՝   news.am