Իրանի Բուշերի ատոմակայանում ջրի աղազրկման խոշոր նախագիծ է շահագործման հանձնվել

Իրանի Բուշերի ատոմակայանում ջրի աղազրկման խոշոր նախագիծ է շահագործման հանձնվել

Ուրբաթ Իրանի հարավում գտնվող Բուշերի ատոմակայանում ջրի աղազրկման խոշոր նախագիծ է շահագործման  հանձնվել, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամեդ Էսլամին Իրանի միջուկային էներգիայով աշխատող առաջին աղազերծման կայանը հանդիսավոր կերպով բացել է ծովափնյա Բուշեր քաղաք այցելության ժամանակ:

Էսլամին ասել է, որ Բուշերի աղազերծման կայանի հզորությունն օրական 70.000 խորանարդ մետր է։

Բուշերի ատոմակայանի օպերատորի խոսքով՝ աղազերծման նախագիծն 9 հեկտար տարածք է զբաղեցնում էլեկտրակայանի տարածքում, Պարսից ծոցից 2.5-ից մինչեւ 3.5 խմ/վրկ ջուր է աղազրկում, իսկ դրա օրական հզորությունը կարող է 105000 խմ-ի հասցվել։

Իրանի առաջին եւ միակ ատոմակայանը Բուշերում կարող է ժամում մոտ 1 գիգավատ էլեկտրաէներգիա արտադրել։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նախատեսում է եւս երկու նման էներգաբլոկ կառուցել Բուշերում՝ Իրանի՝ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման պլաններին համապատասխան։

Աղբյուրը՝   news.am