Իրանի գազի արտահանման եկամուտն աճել է 64%-ով

Իրանի գազի արտահանման եկամուտն աճել է 64%-ով

Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) գործադիր տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է, որ 2021 թվականի սեպտեմբերին երկրի գազի արտահանման եկամուտն աճել է 64 տոկոսով, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ելույթ ունենալով, գազամատակարարման մի շարք նախագծերի մեկնարկին նվիրված կառավարության շաբաթվա կապակցությամբ՝ Չեգենին ասել է, որ 13-րդ վարչակազմի առաջին տարում գրանցվել է գազի արտահանման եկամուտների 64 տոկոս աճ եւ 503 կիլոմետր երկարությամբ գազահաղորդման նոր գծերի մեկնարկ։

Ընկերության ղեկավարն անդրադարձել է նաեւ գազամատակարարման ծրագրերի աշխատանքներին։

«Այսօր մենք դիտարկում ենք 16 քաղաքների եւ 1091 գյուղերի, ինչպես նաեւ տարածաշրջանի 1959 արդյունաբերական ձեռնարկությունների գազատարների շահագործման եւ գազամատակարարման աշխատանքները՝ 103.000 միլիարդ ռիալով»,- ասել է նա։

Նա նաեւ մատնանշել է այն նախագծերը, որոնց իրականացումը կսկսվի կառավարության շաբաթվա ընթացքում։

«Ինչպես գիտեք, 30 միլիոն բաժանորդ ունեցող երկրի էներգետիկ խառնուրդի ավելի քան 75 տոկոսը, ներառյալ բնակելի, առեւտրային, արդյունաբերական եւ գյուղատնտեսական սպառումը, կախված է բնական գազից, եւ չափազանցություն չի լինի ասել, որ գազի արդյունաբերությունը երկրի տնտեսության բաբախող սիրտն է»,- հավելել է Չեգենին:

Աղբյուրը՝   news.am