Գնաճի դեմ պայքարելու համար ԵԿԲ-ն կոչ է արել «զոհաբերել» տնտեսական աճը 29.08.2022 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Գնաճի դեմ պայքարելու համար ԵԿԲ-ն կոչ է արել «զոհաբերել» տնտեսական աճը 29.08.2022 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Եվրոպական կենտրոնական բանկերը գնաճի պատճառով, ամենայն հավանականությամբ, կկանգնեն բարձր կորուստների հետ, Financial Times-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ԵԿԲ-ի կառավարման խորհրդի անդամ Իզաբել Շնաբելը։

Կորուստների հարաբերակցությունը ցույց է տալիս, թե առանձին երկրների կենտրոնական բանկերը որքանով են պատրաստ դանդաղեցնել տնտեսական աճի տեմպերը եւ նոր աշխատատեղեր ստեղծել գնաճը նվազեցնելու համար։

Շնաբելի կարծիքով՝ այս ցուցանիշը շուտով ավելի բարձր կլինի, քան 1980-ականներին։ Նա նշել է, որ «գնաճի գլոբալացումը» բարդացնում է կարգավորիչների վերահսկողությունը գների աճի նկատմամբ։ Տնտեսագետը հորդորել է չթերագնահատել «գնաճի պահպանումը» եւ բոլոր ջանքերը գործադրել՝ այն հնարավորինս արագ հասցնելու նպատակային մակարդակին։

Եվրոգոտում տարեկան գնաճը հուլիսին աճել է մինչեւ ռեկորդային 8,9% (ԵԿԲ-ի թիրախը 2%)։

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսին գնաճը կարող է հասնել 9%-ի։ Հուլիսին ԵԿԲ-ն 11 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է բազային տոկոսադրույքը 50 բ/պ-ով՝ մինչեւ 0,5%:

Աղբյուրը՝   banks.am