Ապօրինի տեղափոխվող փայտանյութ

Ապօրինի տեղափոխվող փայտանյութ

Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել  թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ:

Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Հանգամանքները պարզվում են։